|
|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ "ЕСЛИ ВЛАСТЬ СВЕРНЕТ К ДИКТАТУРЕ, ЭТО БУДЕТ ПОБЕДОЙ ЛЕВОНА", -
 Голос Армении
www.golos.am, 05 Апреля, 2008
убежден лидер Национально-демократической партии Шаварш КОЧАРЯН
Армения в транзитной зоне
- Страна еще не оправилась от событий 1-2 марта, а многие уже задаются вопросом: есть ли гарантия неповторения случившегося?
- А есть ли вообще в Армении гарантия, что даже случайный человек не сможет инициировать нестабильность? Чтобы верно оценить случившееся, надо вспомнить, что экс-президент не единственный, кому это удалось, до него был Аркадий Варданян. . .
Есть часть населения, которая не желает мириться со сложившейся ситуацией, она хочет видеть страну другой и стремится к переменам, и каждый раз, когда оппозиция совершает грубые ошибки, эта часть населения перестает видеть в ней надежду на перемены, и тогда может появиться некто, например, бывший президент, и позвать за собой народ на борьбу с теми негативными явлениями, которые сам и породил. Так будет продолжаться до тех пор, пока мы находимся в состоянии "транзита", то есть выбора модели стабильности. Мы должны ответить на вопрос: какая стабильность нам нужна? Та, что присутствует в странах развитой демократии, где события, подобные тем, что произошли 1-2 марта в Армении, невозможны, или нам нужна стабильность, которая присутствует в странах жесткой диктатуры. Страны, которые, подобно Армении, находятся в "транзитной" (переходной) зоне, подвержены подобного рода дестабилизациям. Следует определиться, идем ли мы по пути ужесточения авторитаризма или по пути демократии. | |
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ»
 www.Iravunk.am
01 Ապրիլի 2008
Երկփեղկված հասարակություն։ Բևեռացված քաղաքական դաշտ։ Ելքերի փնտրտուք։ Օրախնդիր դարձած այս թեմաների շուրջ իրենց կարծիքներն են խաչաձևում ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ (ԱԺԿ նախագահ), ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ («Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ), ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (Հայաստանի միավորված կոմկուսի ղեկավար)։
ԹՂԹԱԿԻՑ —Հայ հանրութունն այսօր արհեստականորեն բաժանվել է «մերոնց» և «ձերոնց»՝ «Ովքեր մեզ հետ չեն՝ մեր դեմ են» վտանգավոր սկզբունքայնությամբ, ինչը մեկ անգամ չէ, որ ավերել է հայոց տունը։ Ինչո՞ւ հերթական անգամ հայտնվեցինք այս ջրբաժանում։
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ —Խոսելով պատճառների մասին և գնահատականներ տալուց առաջ մենք պետք է հիշենք ձայների այն թիվը, որն ստացել է Լևոն Տեր—Պետրոսյանը՝ 350 հազար։ Սա 3,5 հազար չէ, որի դեպքում գնահատականները կլինեին բոլորովին այլ։ Երեք հարյուր հիսուն հազարը բավականին պատկառելի թիվ է, որպեսզի ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ամեն ինչի հիմքում, այնուամենայնիվ, մեր ժողովուրդն է, 350 հազարը մեր հայրենակիցներն են, ավելին, ցավով պետք է նշեմ, որ նրանց մեջ կա շատ առողջ զանգված, որը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ ՈՒրիշ խնդիր, որ այդ մարդկանց կարելի էր բնական հարց տալ՝ բայց չէ՞ որ այն բարքերը, որոնցից դուք դժգոհ եք, ստեղծվել են հենց Լևոն Տեր—Պետրոսյանի իշխանության օրոք։ Այստեղ կա խզվածություն, ինչը ևս ունի իր պատասխանը։ Ո՞րն է այդ պատասխանը. այն, որ մարդիկ այդքան միամիտ չեն, և շատերն են հասկանում, որ հենց Տեր—Պետրոսյանի օրոք ձևավորվեցին բոլոր այն արատավոր երևույթները՝ անարդար ընտրություններ, ուժով իշխանություն պահել, ալան—թալան, զանգվածային արտագաղթ և այլն, որոնց դեմ այսօր իրենք ընդվզում են։ Հիշելով այս ամենը՝ ինչո՞ւ 350 հազար մարդ իր ձայնը տվեց Տեր—Պետրոսյանին։ Որովհետև մեզանում առկա է խորացված մի մոտեցում, որն արտադրվում է նաև նախորդ ընտրություններով։ Այն է՝ ընտրությունները հարց չեն լուծում, և այն թեկնածուները, ում դու ձայն ես տալիս, ի վիճակի չեն տեր կանգնելու այդ ձայնին։ Այս ընտրություններից առաջ ստեղծվեց տպավորություն (և դա լայնորեն քարոզվում էր), որ Տեր—Պետրոսյանն է հենց այն թեկնածուն, ով տեր կկանգնի իրեն վստահված քվեներին։ Ավելին, համառորեն տարածվում էր, թե ուժային կառույցները, բանակը, ոստիկանությունը, երկրապահները, օլիգարխները, կառավարման ոլորտի բազմաթիվ պաշտոնյաներ Տեր—Պետրոսյանի կողքին են, ժողովրդին մնում է միայն քվեարկել նրա օգտին, և բոլոր պրոբլեմները կլուծվեն։ Երկրորդը. շատ լավ գիտակցելով, որ ինքը, որպես անձ, անընդունելի է, մեջտեղ բերեց երեք տարի նախագահելու և մեկընդմիշտ հեռանալու գաղափարը, որը շատերի մոտ այդպես էլ մնաց, այսինքն, նա գալիս է ժամանակավորապես, ընդամենը վիճակը բարելավելու։ Ամենակարևոր հետևությունը, որ պետք է արվի այս ամենի արդյունքում, հետևյալն է. Հայաստանն այլևս չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։ Սա առաջինը։ Երկրորդը՝ չի կարող նույն ուղեգիծը շարունակել, իբր, ոչինչ էլ չի պատահել։ Իհարկե, պետությունը միշտ էլ բավարար ուժ ունի՝ թույլ չտալու համար կատարվածի ցավալի կրկնությունը, բայց գործընթացը մղվելու է ընդհատակ, և պայթյունավտանգ իրավիճակը պահպանվելու է։ ՈՒրեմն, պետությունը, ի վերջո, պիտի կարողանա հանրության դժգոհ զանգվածի մոտ առաջացնել նախ սպասելիքներ, հետո՝ հույս։ Սպասելիքը ինչ—ինչ քայլերն են, իսկ հույսը՝ կոնկրետ արդյունքը։ Այ սա է մեր առջև դրված թիվ մեկ նպատակը։ Գնահատելով այս իրավիճակը՝ պետք է կատարվեն քայլեր, որոնք Հայաստանն իրոք կտանեն դեպի ժողովրդավարություն, միաժամանակ իշխանությունը պետք է կարողանա պահպանել կայունությունը՝ չանցնելով թույլատրելիի սահմանագիծը։ | |
Армянское общество не знает, где оно находится и чего хочет
 АрмИнфо
26 Марта, 2008
“Армянское общество не осознает, какие шаги необходимо предпринять для достижения прогресса, оно просто не знает, где находится и чего хочет”, - заявил сегодня на встрече с журналистами в клубе “Пастарк” председатель Национально-демократической партии Шаварш Кочарян, отвечая на вопрос корреспондента АрмИнфо, чем вызвано то обстоятельство, что большинство протестного электората пошло за Левоном Тер-Петросяном, и не говорит ли это об отсутствии доверия к другим оппозиционным силам и партиям, игравшим в оппозицию.
По его словам, в условиях сложившейся в стране перед выборами главы государства ситуации большое влияние на общественное сознание оказывали такие факторы, как ненависть и популизм. “Ненависть насаждалась первым президентом, а лидер партии “Оринац еркир” играл на популизме. И эти кандидаты даже по официальным данным получили поддержку более 600 тысяч избирателей”, - сказал Ш.Кочарян.
Получение экс-главой государства значительной поддержки он объясняет тем, что существенная часть армянского общества, причем здоровая, крайне недовольна существующим положением вещей. “А в условиях, когда избиратели с каждым разом убеждаются, что голосуют за одного, а президентом становится другой, люди начинают идти за тем кандидатом, вокруг которого создается аура возможности взять власть силой”, - считает Шаварш Кочарян. | |
ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
 «Հայոց աշխարհ», 26 մարտի 2008
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին համապետական ընտրությունների ժամանակ կատարեց չգիտակցված քվեարկություն. “Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին է բնորոշ անկայունությունը, հեղափոխություններն ու հեղաշրջումները, ներքին բախումները։ Մենք միջին մի կետում ենք, ինչը հնարավորություն է տալիս անկայունացնել իրավիճակը։
Բայց կա նաեւ կենսագործունեության բոլոր ոլորտները բարեփոխելու հնարավորություն։ Մեր ժողովրդի գերակշիռ եւ առողջ հատվածը, այնուամենայնիվ, փոփոխություն է ցանկանում։ Չեմ բացառում, որ Լ.Տեր-Պետրոսյանի քվեները Արեւմուտքում մշակված նուրբ տեխնոլոգիաների եւ խոշոր գումարների հետեւանք է։ Սակայն խորքային պատճառը, երբ բողոքական զանգվածը գնում է աննպատակ ու անգաղափար առաջնորդի հետեւից, կազմակերպված ու ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է”։ | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ՝ ԲՌՆԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
 «AZG Armenian Daily»,
www.azg.am, 26 Մարտի 2008
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ “Փաստարկ” ակումբում անդրադարձավ նախընտրական, հետընտրական զարգացումներին ու կազմվելիք կառավարությանը: Նրա գնահատականով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածից հետո Հայաստանը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ հանուն երկրի կայունության գնալ դեպի ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի բռնապետություն, անձնիշխանություն: Ի վերջո կայուն երկրների երկու տեսակ կա՝ ժողովրդավարական եւ բռնապետական: Ահա այս տեսակների ընտրության առջեւ ենք, ըստ Շավարշ Քոչարյանի, եւ առաջին հերթին երկրիս իշխանությունները: Կառավարության ինչպիսին լինելուց արդեն իսկ պարզ կդառնա ընտրվելիք ուղղությունն, ըստ բանախոսի: Նա գտնում է նաեւ, որ միայն կոալիցիոն կառավարություն ստեղծելով վստահության արժանանալ անհնար է, սակայն կառավարության կազմում նոր կադրերի ներառումը կարող է հայաստանաբնակների սպասման, ակնկալիքի հիմք ստեղծել եւ դրանք արդարացնելով նաեւ վստահությունը վերականգնել: Իսկ կոալիցիայի ստեղծումն, ըստ Շավարշ Քոչարյանի, ինքնին ապացուցում է, որ կառավարությունը հստակ գիտակցում է առկա վտանգն ու քաղաքական ճանապարհը չգերադասելու հետեւանքները: Սակայն ԱԺԿ նախագահը խորհրդարանական քաղաքական ուժերի ներառում ենթադրող կոալիցիայից արդյունավետ է համարում ազգային համաձայնությունը, որը ենթադրում է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներառում: | |
ԿԱՏԱՐՎԱԾԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ՉԷՐ ԲԽՈՒՄ
 www.Panorama.am
25/03/2008
«Իշխանությունները պետք է դասեր քաղեն կատարվածից»,-այսօրվա ասուլիսում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, թե այն հանգամանքը, որը իշխանությունները կոալիցիա ձևավորեցին, խոսում է նրա մասին, որ ղեկավարությունը գիտակցում է հնարավոր վտանգը:
Շ. Քոչարյանի խոսքով, տեղի ունեցածը հասարակության մի հատվածի բողոքն էր տիրող համակարգի, բարքերի դեմ, և եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն բողոքի վերացման ուղղությամբ, ապա իրավիճակը հնարավոր է կրկնվի: «Այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը այդքան ձայն ստացավ, արդեն խոսում է այն մասին, որ որոշակի ժողովրդավարական պրոցեսներ են գնացել` հաշվի առնելով այն, որ հենց առաջին նախագահն էր այս արատավոր համակարգի հիմնադիրը»,-նկատեց Շ. Քոչարյանը: Նա նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվելու ռեսուրսներ չպետք է ունենար` նկատի ունենալով իր կառավարման ժամանակ երկրի և ժողովրդի վիճակը, սակայն նա կարողացավ այդ բողոքը դարձնել ատելություն և մարդկանց հանել համակարգի դեմ:
Բանախոսը վերջին իրադարձությունները համեմատելով 1996-ի դեպքերի հետ ընդգծեց, որ 96-ի և այսօրվա միջև էական տարբերություններ կան: «Եթե 96-ին ակնհայտ էր, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, ապա այսօր խոսքը գնում էր միայն երկրորդ փուլ լինել-չլինելու մասին»,-պարզաբանեց Շ. Քոչարյանը: | |
Будущее правительство Армении не будет пользоваться большим доверием
 ИА REGNUM,
25 марта
Ответственность за события в Ереване 1-2 марта лежит как на оппозиции, так и на властях. Об этом в ходе пресс-конференции в Ереване 25 марта заявил лидер Национально-демократической партии (НДП) Шаварш Кочарян.
По мнению лидера НДП, властям не было необходимости идти на радикальные меры и следовало подождать решения Конституционного суда. Комментируя принятые парламентом республики поправки в закон о проведении митингов и шествий, которыми ограничивается возможность проведения публичных мероприятий, Кочарян заметил, что это не было целесообразным, поскольку желание постоянно пресекать приводит к нежелательным последствиям. По словам лидера НДП, принятие поправок привело к негативной реакции и проявлению давления со стороны ранее сдержанных европейских структур, и теперь это давление ощущается со всех сторон.
Касаясь событий, предшествующих накалу обстановки в стране, Шаварш Кочарян подчеркнул, что у него нет уверенности, что экс-президент Армении Левон Тер-Петросян набрал большинство голосов избирателей, тогда как в 1996 году, когда оппонентом Тер-Петросяна был Вазген Манукян, последний, очевидно, опередил экс-президента. По словам Шаварша Кочаряна, когда у политиков нет реальных ресурсов, в ход пускаются ненависть и популизм, причем первый инструмент использовал Тер-Петросян, а лидер "Оринац Еркир" Артур Багдасарян, которому новоизбранный президент предложил пост секретаря Национальной безопасности, прибегнул к популизму.
По мнению лидера НДП, будущее правительство не будет пользоваться большим доверием, в частности, того же протестного электората, который, голосовав за Тер-Петросян,а на самом деле голосовал против нынешних властей. Кочарян заметил, что перед Арменией сегодня стоит дилемма: идти по пути авторитаризма или выбрать демократический путь. Создание широкой коалиции, по мнению политика, позволяет думать, что Армения все-таки пойдет по пути демократического развития страны. | |
ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
 «Հայոց աշխարհ», 11 մարտի 2008
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
- Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա քաղաքական պատճառները։
- Նախկին նախագահը ստացել է բավական շատ քվեներ, ինչն ինքնին անտրամաբանական է։ Եթե գնահատելու լինենք նրա ծավալած քաղաքական գործունեությունը, ապա այս թեկնածուն ողջ նախընտրական փուլում խոստանում էր պայքարել բոլոր այն հակաօրինական ու ժողովրդի համար մերժելի երեւույթների դեմ, որի ստեղծողը հենց ինքն է։ Չեմ բացառում, որ նրա ստացած քվեները ոչ թե քաղաքական աշխատանքի գնահատականն էր, այլ որոշակի տեխնոլոգիաներ օգտագործելու եւ հոգեբանական ներգործության արդյունք։
Տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար արժե հիշել Արկադի Վարդանյանի ֆենոմենը։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, շատ սահմանափակ հավակնություններ կարող էր ունենալ ու մեր ներքաղաքական դաշտում հայտնվեց անհայտությունից։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ցույցի դուրս բերել։
Այս դեպքում դժվար է խոսել ինչ-որ հատուկ տեխնոլոգիաների, հզոր ֆինանսավորման ու արտաքին միջամտության մասին։ Նախկին նախագահի պարագայում այս գործոններից որեւէ մեկը չի կարելի բացառել, բայց ընդհանուրն այն է, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում ապրել այս պայմաններում։
Ժողովուրդը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ Մարդիկ դժգոհ են ու չեն հանդուրժում ստվերայնությունը, ամենաթողությունը։ Ուզում են ապրել արդար երկրում, լինել պաշտպանված։
| |
|
|
|
|