English  12 December 2017

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է

«Հայոց աշխարհ»,   08 մայիսի 2008

   Մեր հարցերին պատասխանում է ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

   - Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահին առընթեր Հասարակական պալատ կամ խորհուրդ ստեղծելու նախաձեռնությանը։ Դա կարո՞ղ է նպաստել իշխանություն-հասարակություն երկխոսությանը։ 

   -Եթե Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները կայացած լինեին, Հասարակական պալատի մասին խոսելը ընդհանրապես անիմաստ կլիներ։ Ժողովրդավարական երկրներում իշխանություն-հասարակություն երկխոսության գործառույթը կատարում են մի կողմից՝ մամուլը, մյուս կողմից՝ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, իշխանության ճյուղերի տարանջատումը, խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլն։
   Այսինքն՝ հասարակությունը ունի տարբեր հնարավորություններ, մեխանիզմներ՝ լսելի դարձնելու իր ձայնը, ինչը նախադրյալներ է ստեղծում ե՛ւ իշխանություն-հասարակություն իրական երկխոսության, ե՛ւ ծայրահեղ բեւեռացված կարծիքների մերձեցման, ե՛ւ հասարակության կողմից իշխանության վերահսկողության համար։
   Ցավոք, մեզանում քաղաքական համակարգը դեռ կայացած չէ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, մամուլը, ըստ էության, չեն համապատասխանում նշված չափանիշներին։ Եթե Հասարակական պալատը դիտվում է որպես միջանկյալ, ժամանակավոր լուծում՝ հետագայում այդ ուղղությամբ իրական քայլեր գործադրելու ակնկալիքով, որեւէ խնդիր չեմ տեսնում։
   Իսկ եթե սա լինելու է ինչ-որ մնայուն կառույց, որը, իրականում օտարված լինելով հասարակական եւ քաղաքական դաշտից, ժողովրդից, ընդամենը նպատակ ունենալով իմիտացիա, երկխոսության պատրանք ստեղծել, դրանից որեւէ լավ բան չեմ սպասում։ 

ամբողջությամբ     08.05.2008
Они не хотели контролировать ситуацию

Голос Армении
www.golos.am, 08 Апреля, 2008 

Принципиальное отличие нынешней радикальной (левоновской) оппозиции от той, что была в авангарде протестного электората в предыдущие годы, заключается в том, что прежде при любой опасности или угрозе ее возникновения лидеры оппозиции оказывались в первых рядах. При малейшей угрозе столкновения те лидеры шли впереди народа, тогда как левоновская оппозиция действовала по схеме: возбудить ненависть, спровоцировать столкновение и самим уйти в сторону. Такое мнение в интервью "ГА" высказал лидер Национально-демократической партии Шаварш КОЧАРЯН, характеризуя основное отличие левоновской оппозиции от всех предыдущих.
Во время разгона демонстрантов на Театральной площади пострадали сотни людей. "Пострадал ли при этом хоть один оппозиционный лидер?" - задался вопросом Кочарян и сам же на него ответил: "Ни один не пострадал, а ведь им надлежало быть в первых рядах и держать удар". . . "Сотни людей были ранены в ходе известных кровавых событий", - напомнил лидер НДП, после чего задался тем же вопросом: "Сколькие из них лидеры или первые лица оппозиционных партий?" Ответ тот же: "Ни одного. . . И, наконец, как бы цинично это ни прозвучало, но из восьми погибших один - представитель силовой структуры, семеро гражданских. Из семерых ни один не является даже рядовым членом какой-либо из партий - сторонниц Левона Тер-Петросяна", - констатировал лидер НДП.
"Они не шли впереди демонстрантов, потому что такова логика протестных акций, которые инициируются не по принципу "во имя", а только "против". Они не шли впереди, потому что они не хотели управлять акцией и контролировать ситуацию, напротив, они сделали все, чтобы акция приняла неуправляемый характер. В 1996-м, 2003-м и 2004-м оппозиция приложила все усилия, чтобы акции протеста не вышли из-под контроля. Нынешняя оппозиция, напротив, сделал все, чтобы процесс принял неконтролируемый характер", - подчеркнул Кочарян.

ամբողջությամբ     08.04.2008
"ЕСЛИ ВЛАСТЬ СВЕРНЕТ К ДИКТАТУРЕ, ЭТО БУДЕТ ПОБЕДОЙ ЛЕВОНА", -

Голос Армении
www.golos.am, 05 Апреля, 2008 

убежден лидер Национально-демократической партии Шаварш КОЧАРЯН

Армения в транзитной зоне

- Страна еще не оправилась от событий 1-2 марта, а многие уже задаются вопросом: есть ли гарантия неповторения случившегося?

- А есть ли вообще в Армении гарантия, что даже случайный человек не сможет инициировать нестабильность? Чтобы верно оценить случившееся, надо вспомнить, что экс-президент не единственный, кому это удалось, до него был Аркадий Варданян. . .
Есть часть населения, которая не желает мириться со сложившейся ситуацией, она хочет видеть страну другой и стремится к переменам, и каждый раз, когда оппозиция совершает грубые ошибки, эта часть населения перестает видеть в ней надежду на перемены, и тогда может появиться некто, например, бывший президент, и позвать за собой народ на борьбу с теми негативными явлениями, которые сам и породил. Так будет продолжаться до тех пор, пока мы находимся в состоянии "транзита", то есть выбора модели стабильности. Мы должны ответить на вопрос: какая стабильность нам нужна? Та, что присутствует в странах развитой демократии, где события, подобные тем, что произошли 1-2 марта в Армении, невозможны, или нам нужна стабильность, которая присутствует в странах жесткой диктатуры. Страны, которые, подобно Армении, находятся в "транзитной" (переходной) зоне, подвержены подобного рода дестабилизациям. Следует определиться, идем ли мы по пути ужесточения авторитаризма или по пути демократии.

ամբողջությամբ     05.04.2008
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԸՆՏՐՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ»

www.Iravunk.am 
01 Ապրիլի  2008

Երկփեղկված հասարակություն։ Բևեռացված քաղաքական դաշտ։ Ելքերի փնտրտուք։ Օրախնդիր դարձած այս թեմաների շուրջ իրենց կարծիքներն են խաչաձևում ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ (ԱԺԿ նախագահ), ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ («Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ), ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (Հայաստանի միավորված կոմկուսի ղեկավար)։

ԹՂԹԱԿԻՑ —Հայ հանրութունն այսօր արհեստականորեն բաժանվել է «մերոնց» և «ձերոնց»՝ «Ովքեր մեզ հետ չեն՝ մեր դեմ են» վտանգավոր սկզբունքայնությամբ, ինչը մեկ անգամ չէ, որ ավերել է հայոց տունը։ Ինչո՞ւ հերթական անգամ հայտնվեցինք այս ջրբաժանում։

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ —Խոսելով պատճառների մասին և գնահատականներ տալուց առաջ մենք պետք է հիշենք ձայների այն թիվը, որն ստացել է Լևոն Տեր—Պետրոսյանը՝ 350 հազար։ Սա 3,5 հազար չէ, որի դեպքում գնահատականները կլինեին բոլորովին այլ։ Երեք հարյուր հիսուն հազարը բավականին պատկառելի թիվ է, որպեսզի ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ամեն ինչի հիմքում, այնուամենայնիվ, մեր ժողովուրդն է, 350 հազարը մեր հայրենակիցներն են, ավելին, ցավով պետք է նշեմ, որ նրանց մեջ կա շատ առողջ զանգված, որը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ ՈՒրիշ խնդիր, որ այդ մարդկանց կարելի էր բնական հարց տալ՝ բայց չէ՞ որ այն բարքերը, որոնցից դուք դժգոհ եք, ստեղծվել են հենց Լևոն Տեր—Պետրոսյանի իշխանության օրոք։ Այստեղ կա խզվածություն, ինչը ևս ունի իր պատասխանը։ Ո՞րն է այդ պատասխանը. այն, որ մարդիկ այդքան միամիտ չեն, և շատերն են հասկանում, որ հենց Տեր—Պետրոսյանի օրոք ձևավորվեցին բոլոր այն արատավոր երևույթները՝ անարդար ընտրություններ, ուժով իշխանություն պահել, ալան—թալան, զանգվածային արտագաղթ և այլն, որոնց դեմ այսօր իրենք ընդվզում են։ Հիշելով այս ամենը՝ ինչո՞ւ 350 հազար մարդ իր ձայնը տվեց Տեր—Պետրոսյանին։ Որովհետև մեզանում առկա է խորացված մի մոտեցում, որն արտադրվում է նաև նախորդ ընտրություններով։ Այն է՝ ընտրությունները հարց չեն լուծում, և այն թեկնածուները, ում դու ձայն ես տալիս, ի վիճակի չեն տեր կանգնելու այդ ձայնին։ Այս ընտրություններից առաջ ստեղծվեց տպավորություն (և դա լայնորեն քարոզվում էր), որ Տեր—Պետրոսյանն է հենց այն թեկնածուն, ով տեր կկանգնի իրեն վստահված քվեներին։ Ավելին, համառորեն տարածվում էր, թե ուժային կառույցները, բանակը, ոստիկանությունը, երկրապահները, օլիգարխները, կառավարման ոլորտի բազմաթիվ պաշտոնյաներ Տեր—Պետրոսյանի կողքին են, ժողովրդին մնում է միայն քվեարկել նրա օգտին, և բոլոր պրոբլեմները կլուծվեն։ Երկրորդը. շատ լավ գիտակցելով, որ ինքը, որպես անձ, անընդունելի է, մեջտեղ բերեց երեք տարի նախագահելու և մեկընդմիշտ հեռանալու գաղափարը, որը շատերի մոտ այդպես էլ մնաց, այսինքն, նա գալիս է ժամանակավորապես, ընդամենը վիճակը բարելավելու։ Ամենակարևոր հետևությունը, որ պետք է արվի այս ամենի արդյունքում, հետևյալն է. Հայաստանն այլևս չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։ Սա առաջինը։ Երկրորդը՝ չի կարող նույն ուղեգիծը շարունակել, իբր, ոչինչ էլ չի պատահել։ Իհարկե, պետությունը միշտ էլ բավարար ուժ ունի՝ թույլ չտալու համար կատարվածի ցավալի կրկնությունը, բայց գործընթացը մղվելու է ընդհատակ, և պայթյունավտանգ իրավիճակը պահպանվելու է։ ՈՒրեմն, պետությունը, ի վերջո, պիտի կարողանա հանրության դժգոհ զանգվածի մոտ առաջացնել նախ սպասելիքներ, հետո՝ հույս։ Սպասելիքը ինչ—ինչ քայլերն են, իսկ հույսը՝ կոնկրետ արդյունքը։ Այ սա է մեր առջև դրված թիվ մեկ նպատակը։ Գնահատելով այս իրավիճակը՝ պետք է կատարվեն քայլեր, որոնք Հայաստանն իրոք կտանեն դեպի ժողովրդավարություն, միաժամանակ իշխանությունը պետք է կարողանա պահպանել կայունությունը՝ չանցնելով թույլատրելիի սահմանագիծը։

ամբողջությամբ     01.04.2008
Армянское общество не знает, где оно находится и чего хочет

АрмИнфо 
26 Марта, 2008


  “Армянское общество не осознает, какие шаги необходимо предпринять для достижения прогресса, оно просто не знает, где находится и чего хочет”, - заявил сегодня на встрече с журналистами в клубе “Пастарк” председатель Национально-демократической партии Шаварш Кочарян, отвечая на вопрос корреспондента АрмИнфо, чем вызвано то обстоятельство, что большинство протестного электората пошло за Левоном Тер-Петросяном, и не говорит ли это об отсутствии доверия к другим оппозиционным силам и партиям, игравшим в оппозицию.

По его словам, в условиях сложившейся в стране перед выборами главы государства ситуации большое влияние на общественное сознание оказывали такие факторы, как ненависть и популизм. “Ненависть насаждалась первым президентом, а лидер партии “Оринац еркир” играл на популизме. И эти кандидаты даже по официальным данным получили поддержку более 600 тысяч избирателей”, - сказал Ш.Кочарян.

Получение экс-главой государства значительной поддержки он объясняет тем, что существенная часть армянского общества, причем здоровая, крайне недовольна существующим положением вещей. “А в условиях, когда избиратели с каждым разом убеждаются, что голосуют за одного, а президентом становится другой, люди начинают идти за тем кандидатом, вокруг которого создается аура возможности взять власть силой”, - считает Шаварш Кочарян.

ամբողջությամբ     26.03.2008
ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ

«Հայոց աշխարհ»,   26 մարտի 2008

Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
  
   Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին համապետական ընտրությունների ժամանակ կատարեց չգիտակցված քվեարկություն. “Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին է բնորոշ անկայունությունը, հեղափոխություններն ու հեղաշրջումները, ներքին բախումները։ Մենք միջին մի կետում ենք, ինչը հնարավորություն է տալիս անկայունացնել իրավիճակը։ 

   Բայց կա նաեւ կենսագործունեության բոլոր ոլորտները բարեփոխելու հնարավորություն։ Մեր ժողովրդի գերակշիռ եւ առողջ հատվածը, այնուամենայնիվ, փոփոխություն է ցանկանում։ Չեմ բացառում, որ Լ.Տեր-Պետրոսյանի քվեները Արեւմուտքում մշակված նուրբ տեխնոլոգիաների եւ խոշոր գումարների հետեւանք է։ Սակայն խորքային պատճառը, երբ բողոքական զանգվածը գնում է աննպատակ ու անգաղափար առաջնորդի հետեւից, կազմակերպված ու ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է”։

ամբողջությամբ     26.03.2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ՝ ԲՌՆԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

«AZG Armenian Daily»,
www.azg.am,  26 Մարտի  2008

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ “Փաստարկ” ակումբում անդրադարձավ նախընտրական, հետընտրական զարգացումներին ու կազմվելիք կառավարությանը: Նրա գնահատականով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածից հետո Հայաստանը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ հանուն երկրի կայունության գնալ դեպի ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի բռնապետություն, անձնիշխանություն: Ի վերջո կայուն երկրների երկու տեսակ կա՝ ժողովրդավարական եւ բռնապետական: Ահա այս տեսակների ընտրության առջեւ ենք, ըստ Շավարշ Քոչարյանի, եւ առաջին հերթին երկրիս իշխանությունները: Կառավարության ինչպիսին լինելուց արդեն իսկ պարզ կդառնա ընտրվելիք ուղղությունն, ըստ բանախոսի: Նա գտնում է նաեւ, որ միայն կոալիցիոն կառավարություն ստեղծելով վստահության արժանանալ անհնար է, սակայն կառավարության կազմում նոր կադրերի ներառումը կարող է հայաստանաբնակների սպասման, ակնկալիքի հիմք ստեղծել եւ դրանք արդարացնելով նաեւ վստահությունը վերականգնել: Իսկ կոալիցիայի ստեղծումն, ըստ Շավարշ Քոչարյանի, ինքնին ապացուցում է, որ կառավարությունը հստակ գիտակցում է առկա վտանգն ու քաղաքական ճանապարհը չգերադասելու հետեւանքները: Սակայն ԱԺԿ նախագահը խորհրդարանական քաղաքական ուժերի ներառում ենթադրող կոալիցիայից արդյունավետ է համարում ազգային համաձայնությունը, որը ենթադրում է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներառում:

ամբողջությամբ     26.03.2008
ԿԱՏԱՐՎԱԾԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ՉԷՐ ԲԽՈՒՄ

www.Panorama.am
25/03/2008

«Իշխանությունները պետք է դասեր քաղեն կատարվածից»,-այսօրվա ասուլիսում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, թե այն հանգամանքը, որը իշխանությունները կոալիցիա ձևավորեցին, խոսում է նրա մասին, որ ղեկավարությունը գիտակցում է հնարավոր վտանգը:

Շ. Քոչարյանի խոսքով, տեղի ունեցածը հասարակության մի հատվածի բողոքն էր տիրող համակարգի, բարքերի դեմ, և եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն բողոքի վերացման ուղղությամբ, ապա իրավիճակը հնարավոր է կրկնվի: «Այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը այդքան ձայն ստացավ, արդեն խոսում է այն մասին, որ որոշակի ժողովրդավարական պրոցեսներ են գնացել` հաշվի առնելով այն, որ հենց առաջին նախագահն էր այս արատավոր համակարգի հիմնադիրը»,-նկատեց Շ. Քոչարյանը: Նա նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվելու ռեսուրսներ չպետք է ունենար` նկատի ունենալով իր կառավարման ժամանակ երկրի և ժողովրդի վիճակը, սակայն նա կարողացավ այդ բողոքը դարձնել ատելություն և մարդկանց հանել համակարգի դեմ:

Բանախոսը վերջին իրադարձությունները համեմատելով 1996-ի դեպքերի հետ ընդգծեց, որ 96-ի և այսօրվա միջև էական տարբերություններ կան: «Եթե 96-ին ակնհայտ էր, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, ապա այսօր խոսքը գնում էր միայն երկրորդ փուլ լինել-չլինելու մասին»,-պարզաբանեց Շ. Քոչարյանը:

ամբողջությամբ     25.03.2008


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1379



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 515414 / 478730